Լրահոս
Քաղաքական
21:29
04.02.26
158

Փաշինյան-Ալիև. բենզինի ու փայլաթիթեղի առևտո՞ւր, թե՞ մարդկային եղբայրություն

Աբու Դաբիում այս տարվա հայ-ադրբեջանական առաջին բանակցության մասին տարածած հաղորդագրությունը հիմնականում այն մասին է, որ Երևանն ու Բաքուն շարունակելու են ուսումնասիրել, թե ինչպես ընդլայնեն առևտրատնտեսական կապերը: Ադրբեջանից նավթամթերք ներմուծող Հայաստանը ինչ է առաջարկում Ադրբեջանին: Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարը հրապարակել էր ցանկը՝ փայլաթիթեղի, ընտանի կենդանիների, կոնյակի հումք, ծխախոտ, տեքստիլ: Ըստ ՔՊ-ական պատգամավոր բակեն Թունյանի՝ մեկ-երկու ամսից Հայաստանն էլ Ադրբեջան ինչ-որ բաներ կարտահանի: