Լրահոս
Միջազգային
13:30
07.02.26
259

Փաշազադեն կմեկնի Վատիկան․ կհանդիպի Հռոմի Պապին

Img default alt hy

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն փետրվարի 8-ին կմեկնի Վատիկան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով  Կովկասի մահմեդականների վարչության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ այցը տեղի է ունենում Սուրբ Աթոռի և Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի անձնական հրավերով: