Լրահոս
Հայաստան
18:13
19.01.22
198

Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. Փաշինյանը պատասխանեց նախարարի փոխարեն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ևս մեկ անգամ հետաքրքրվեց, թե երբ է հրաժարական տալու: Արեգնազ Մանուկյանը միացրեց ձայնագրությունն ու նշեց, որ պարզ է դառնում` Քերոբյանը կատակ չի արել:

Վահան Քերոբյանի փոխարեն հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «ինքը կորոշի՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»: