Լրահոս
Իրավական
19:16
09.02.23
88

Պարեկները հայտնաբերել են թմրամիջոցի մեծաքանակ փաթեթներ

Img default alt hy

Փետրվարի 6-ի երեկոյան մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները կանգնեցրել են 28-ամյա երիտասարդի վարած «Տոյոտան», ապա թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել նրան և 30-ամյա ուղևորին:

Ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթներ` լցված կանեփի սերմերի և մարիխուանայի նմանվող զանգվածներով, ընդ որում՝ զանգվածներից մեկը փաթեթավորված էր քսանհազարանոց թղթադրամով: Հայտնաբերվել են նաև 215 փոքր մագնիս, կպչուն ժապավեններ, պոլիէթիլենային տոպրակներ և այլն:

Փաստի առթիվ տարածքային քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում մեքենան զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին պայուսակ՝ 82 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 200 գրամից ավելի քաշով:

Հայտնաբերվել են նաև էլեկտրական կշեռք ու էլեկտրահարող սարք:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: