Լրահոս
Հասարակական
20:55
20.08.20
78

Պապը դաժանաբար ծեծե՞լ է թոռներին. Խաշթառակի ողբերգությունը

Տավուշի Խաշթառակ գյուղում 4 և 6 տարեկան թոռներին ծեծած 57-ամյա տղամարդը քննիչներին պատմել է, թե երեխաներին հարվածել է իր բաժին ձմերուկը ուտելու համար: Այդ վարկածն են առաջ քաշում նաեւ ընտանիքի մյուս անդամները: Հայաստանի քննչական կոմիտեն էլ մանրամասնում է. «Պապը թոռան մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ է հասցրել ձեռքերով, ոտքերով և փայտով: Երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին»:

Մինչդեռ, հարևանները կասկածում են, որ հենց ծեծի պատճառով են երեխաները հիվանդանոց ընկել: Պատմում են, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 6-ամյա տղան մեկ շաբաթ շարունակ ջերմել է ու փսխել: Բժիշկները խոսում են էկզոգեն թունավորման հավանականության մասին:

Խաշթառակի այդ ընտանիքում մեծանում է յոթ երեխա: Նրանցից առնվազն երեքի վրա կապտուկներ է տեսել նաեւ «Հայլուրի» թղթակիցը: Բայց թե ինչի՞ հետեւանք են դրանք, կարող են պարզել միայն մասնագետները: Թունավորման վարկածի օգտին է վկայում նաեւ փաստը, որ ընտանիքի մյուս երեխաներին եւս, մկնդեղից թունավորման կասկածանքով, այսօր տեղափոխել են Երեւանի «Մուրացան» բժշկական կենտրոն: