Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
20.01.26
235

Պապիկյանի «մարդիկ»՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնապես հայտնի դարձավ, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ իրեն վստահված գույքը հափշտակելու եւ խարդախության հոդվածներով։

Իսպիրյանը, ըստ մեղադրանքի, կեղծ բուժառուների է գրանցել եւ պետությունից գումար ստացել՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Նա ԲԿ տնօրեն էր նշանակվել մոտ 3 տարի առաջ՝ 2021 թ. ամռանը:

Մեր տեղեկություններով՝ այդ հարցում գործուն ջանքեր է գործադրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Գաղտնիք չէ, որ Ստեփանավանում հենց նա եւ հայրն են բոլոր ոլորտներում կադրային քաղաքականություն իրականացնում, եւ Անուշ Իսպիրյանը, որը Պապիկյանի հոր ընկերոջ դուստրն է, նշանակվել է հենց նրա հովանավորությամբ, չնայած բժշկական հաստատության կոլեկտիվը կտրականապես դեմ էր այդ նշանակմանը։

Ի դեպ, խոսակցություններ կան, որ նրանց նշանակած այլ կադրերի նկատմամբ էլ են իրավապահներն ուսումնասիրություններ սկսել: Հավանաբար, ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է այս ճանապարհով բոլորին վերահսկելի դարձնել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: