Լրահոս
Հասարակական
18:06
17.01.26
137

«Պապաս էս 2 տարվա մեջ շատ ա ծերացել»․ Վագիֆ Խաչատրյանը շուտով կվիրահատվի.  MediaHub

Img default alt hy

Վագիֆ Խաչատրյանն այս պահին գտվում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առաջիկայում նրան սպասվում է վիրահատություն, այս մասին MediaHub-ին ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը։

«Անչափ երջանիկ եմ, որ հայրս եկել է, իմ աղոթքները տեղ հասան: Պապաս ծերացել ա, էս 2 տարվա մեջ շատ ա ծերացել, մի կողմից բանտը, մյուս կողմից` աորտալ ստենոզ հիվանդությունը, մյուս կողմից՝ կարոտը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Վերա Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ բժիշկների խոսքով՝ վիրահատությունից հետո ամենը լավ կլինի։

«Շուտով սրտի վիրահատություն կանեն, հետո հայրս կվերադառնա տուն, մեր ընտանիքը շատ երջանիկ է, սիրտս, քիչ է մնում, պայթի ուրախությունից: Որ լսեցի լուրը, չէի հավատում լսած ուրախ նորությանը»,- ասաց Խաչատրյանը: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 14-ին չորս գերի է վերադարձել Հայաստան՝ այդ թվում Վագիֆ Խաչատրյանը: