Լրահոս
Հասարակական
11:05
09.01.23
135

Ովքե՞ր էին վթարի հետևանքով այրված մեքենաների վարորդներն ու չորս ուղևորները

Img default alt hy

Վարորդները և 4 ուղևորները մեքենաներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել են։

Հունվարի 7-ին, ժամը 16։10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62․5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

«ՎԱԶ-21703»-ի 22-ամյա վարորդ Նարեկ Կնյազյանը և 31-ամյա ուղևոր Կարեն Իրիցյանը, «Օպելի» 32-ամյա վարորդ Ավետիք Աբրոյանը և ուղևորները` 29-ամյա Արմինե Շախնազարյանը, 7-ամյա Նարե Աբրոյանը և 4-ամյա Վաղինակ Աբրոյանը, հրդեհի հետևանքով մահացել են:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: