Լրահոս
Միջազգային
23:30
05.12.24
317

Ուժգին երկրաշարժ՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում

Img default alt hy

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Sky News-ը։

Երկրաշարժից հետո նախազգուշացրել են ցունամիի վտանգի մասին։

«Վտանգն առկա է Կալիֆոռնիա և Օրեգոն նահանգների ափերին գտնվող տարածքներում»,-այդ մասին հայտնել է ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը։

Երկրաշարժի հետևանքների մասին տվյալները դեռ պարզվում են։