Լրահոս
Մշակույթ
14:07
21.10.22
133

Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում մի շարք ծրագրեր են մեկնարկել

Img default alt hy

Երևանյան հնավայրերի պահպանման ու հանրահռչակման նպատակով համայնքը միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր նախագծեր է ձեռնարկել, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը վկայող Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում ևս մի շարք ծրագրեր են մեկնարկել: Հնավայր այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նախաձեռնություններին ծանոթանում է տեղում: