Լրահոս
Իրավական
15:50
14.01.23
147

Ունենք Նոր քաղբանտարկյալ` Գառնիկ Մանուկյան․ Ռուբեն Մելիքյան

Img default alt hy

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«Արարատի մարզի ՀՅԴ կառույցի երեք գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդման հանգուցալուծումը տարբեր է եղել. նրանցից մեկը կալանավովել է, իսկ երկուսը դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։

Քրեական դատավարության նոր օրենսգիրքը սահմանում է մի շատ կարևոր, նույնիսկ բացառիկ երաշխիք, այն է՝ եթե 72 ժամի ռեժիմով անձի ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ հիմքում ընկած կասկածը անմիջականորեն ծագած չի եղել (այլ եղել է վաղօրոք ծագած), ապա անձը պետք է ազատ արձակվի՝ նույնիսկ եթե ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ հիմքերն առկա են։

Ակնհայտ էր, որ երեք դաշնակցականների նկատմամբ կասկածը ծագել է ԱՄԻՍՆԵՐ առաջ - հիշեցնեմ, որ քրգործը հարուցվել էր դեռևս 22 թվի հունիսին։ Եվ ահա երկու անձի նկատմամբ քրդատ օրենսգրքի «երկաթյա» երաշխիքը աշխատել է, իսկ մեկ անձի նկատմամբ՝ ոչ։

Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է երկու բան. (1) առանձին դեպքերում օրենքը դեռևս կարող է անձի իրավունքների երաշխիք լինել, (2) այնուհանդերձ, ոչ մի «երկաթյա» երաշխիք այլևս «երկաթյա» չէ։ Դատական համակարքի «ապա-անկախացման» ակնառու գործընթացի պայմաններում կշեռքի նժարը թեքվում է դեպի 2-րդ նկատառումը։

Ամեն դեպքում, փաստ է, որ ունենք նոր քաղբանտարկյալ՝ դաշնակցական Գառնիկ Մանուկյանը»։