Լրահոս
Միջազգային
14:37
25.04.23
85

«Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնագրերը տապալել են Կիևն ու նրա տերերը». Լավրով

«Ուկրաինայի արևելքում պատերազմը դադարեցնելու համար ամրագրված Մինսկի համաձայնագրերը տապալվել են Կիևի և նրա տերերի կողմից»: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարը Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ելույթի ժամանակ: Լավրովը վստահեցրել է, որ Մոսկվան Ռուսաստանի նախագահի գլխավորությամբ հետևողական գործողություններ է ձեռնարկել կանխելու առճակատումը, բայց դրանք, ըստ Լավրովի, մի քանի անգամ մերժվել են: