Լրահոս
Միջազգային
10:48
17.02.22
247

Ուկրաինայի շուրջ իրավիճակը մնում է չափազանց լուրջ․ Բայդենն ու Շոլցը համակարծիք են

Img default alt hy

Ռուս-ուկրաինական հակասությունները շարունակում են մնալ միջազգային բուռն քննարկումների օրակարգում։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն են հայտնել, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը մնում է չափազանց լուրջ։


Շոլցը, մասնավորապես, խնդրահարույց է համարել այն փաստը, որ ուկրաինական սահմանից ռուսական զորքերի էական դուրսբերում չկա։

Նշվում է նաև, որ զրուցակիցները քննարկել են նաև ՆԱՏՕ-ի արևելյան ճակատի ռազմական ուժեղացման հարցը՝ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի դեպքում, հայտնում է Սպիտակ տունը։