Լրահոս
Միջազգային
15:13
11.10.22
149

Ուկրաինայի հրթիռակոծությունը շարունակվում է. ամբողջ երկրի տարածքում օդային տագնապ է

Գիշերվանից Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է: Զապորոժիեի շրջանում հնչել է 15 պայթյուն։ Հրթիռային հարվածները շարունակվում են Կրիվոյ Ռոգի, Կիևի, Օդեսայի ու Վինիցայի ուղղությամբ:

Այս պահին հայտնի է 19 զոհի ու 105 վիրավորի մասին: Կիևում, Լվովում ու ևս 303 բնակավայրում անջատվել է հոսանքը: