Լրահոս
Միջազգային
22:46
28.05.25
216

Ուկրաինան ռմբակոծում է, Ռուսաստանը՝ գրավում. Զելենսկին հանդիպում է խնդրում Թրամփից

 

Ավելի քան 3 տարի պատերազմող Ռուսաստանն ու Ուկրաինան ի վերջո խոսում են նախագահների մակարդակով բանակցելու հավանականության մասին: Զելենսկին հանդիպում է փնտրում, Կրեմլում դեմ չեն, բայց պայմանով, եթե ռուս և ուկրաինացի բանակցային խմբերը հստակ պայմանավորվածության հասնեն: Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցնում է Կիևին՝ Մոսկվայի պայմանները չեն փոխվելու՝ Ուկրաինան պիտք է չեզոք կարգավիճակ ունենա ու հրաժարվի միջուկային զենք ունենալու մտքից: