Լրահոս
Միջազգային
15:40
17.02.22
172

Ուկրաինան կրակ է բացել Լուգանսկում․ Զելինսկին շտապ մեկնել է Դոնբաս

Img default alt hy

Ուկրաինայից, որի սահմանին իրավիճակը ծայրաստիճան լարվել է:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինան կրակ է բացել Լուգանսկում, զինված ուժերը հարվածել են Դոնեցկի օդակայանին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ մոտորանավակով շտապ մեկնում է դեպի Դոնբաս:

Ռուսաստանի նախագահի խոսնակն ասել է, որ հետևում են Դոնբասից եկող լուրերին, և հասկանում, որ իրավիճակը լարվում է: Պեսկովը նաև տեղեկացրել է, որ նախագահ Պուտինը դեռ չի պատասխանել Լուգանսկի և Դոնբասի անկախությունը ճանաչելու պետդումայի առաջարկին:  Արտգործ նախարար Լավրովը հայտարարել է, որ այսօր Ռուսաստանը Միացյալ Նահանգներին իր պատասխանն է ուղարկելու՝ անվտանգության երաշխիքների մասին:

Զելենսկին Պուտինին կրկին բանակցելու առաջարկ է արել: Կիևը մեկ անգամ չէ, որ առաջարկել է Զելենսկի-Պուտին հանդիպում, բայց այդպես էլ չի հայտնել, թե հատկապես ինչի համար՝՝ Ուկրաինայի նախագահի առաջարկին արձագանքելով ասել է Դաշնության նախագահի խոսնակը: