Լրահոս
Միջազգային
13:26
18.02.22
410

Ուկրաինան ծանր զինատեսակներ է կիրառել․ ի՞նչ են պատմել ականատեսները

Img default alt hy

Ուկրաինայի զինուժը երեք անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, կիրառվել են ծանր զինատեսակներ:

Ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության ներկայացուցիչն է այսպիսի հայտարարություն արել առավոտյան Ռիա Նովոստի-ի հետ զրույցում:  Նրա խոսքով՝ Լուգանսկում 19 տուն է վնասվել կրակոցներից: Ավելի վաղ Լուգանսկի ոստիկանությունը հայտնել էր, որ ուժայինները երկու գյուղի վրա են գրոհել, իրավիճակը շփման գծում սրվել է:

Դոնեցկի բնակիչներից մեկն էլ պատմել է, որ առավոտյան իրենք արթնացել են ուժեղ պայթյուններից։

«Այն ընկնում էր ինչ-որ տեղ Տերիկոնի հետևում։  Ուժեղ հրետակոծություն եղավ։ Հետո ականանետեր, հրետանային զենքեր: Ուժեղ կռիվ էր, մենք արդեն մտածում էինք նկուղ վերադառնալու մասին»,- նշել է նա: 

Մեկ այլ ականատես, որը նույնպես Դոնեցկի բնակչուհի է, պատմել է․ «Կարծում եմ, բոլորը վախեցած էին»։

Պաշտոնական Կիևը պնդում է, որ  մտադիր է հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: