Լրահոս
Միջազգային
17:45
25.05.22
120

«Ուկրաինացիները սադրանքներ են նախապատրաստում հացահատիկի պահեստավորման վայրերում». Միզինցև

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հացահատիկի պահեստավորման վայրերում սադրանքներ է նախապատրաստում, որպեսզի ռուսաստանցի զինվորականներին մեղադրի քաղաքացիական ենթակառուցվածքներին անկանոն հարվածներ հասցնելու համար։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը։ Գեներալն ասել է, որ այս տեղեկությունը ռուսական կողմին հայտնել են գերեվարված ուկրաինացի զինծառայողները։