Լրահոս
Իրավական
18:31
03.06.22
211

Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել տրանսպորտային 57 միջոց, որոնցից 48-ի ղեկին եղել են անչափահասներ. Ջանոյան

Img default alt hy

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ներկայացրել է «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքներ:

««Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18:00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել տրանսպորտային 57 միջոց, որոնցից 48-ի ղեկին եղել են անչափահասներ, 7 անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել»,- նշել է Ջանոյանը։