Լրահոս
Քաղաքական
23:33
03.06.22
317

Ոստիկանության և ցուցարարների բախման հետևանքով բուժկենտրոններ է տեղափոխվել 50 անձ

Img default alt hy

Ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք, հայտնում են առողջապահության նախարարությունից։ 

Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է:

Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել: