Լրահոս
Իրավական
21:15
06.04.23
97

Ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ իրացրած տղամարդուն. նա կալանավորվել է

Img default alt hy

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են իրացրել Արմավիրի բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի գործընկերների հետ։ Նրանք ուժեղացված ծառայության ժամանակ Սարդարապատ գյուղում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Նորապատ գյուղի 20-ամյա երկու բնակչի:

Երիտասարդներից մեկի մոտ մարիխուանայի նմանվող զանգված կար։ Իրավապահների տեղեկություններով՝ նա թմրամիջոցը ձեռք էր բերել Լենուղի գյուղի մի բնակչից։ Նրանք հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 48-ամյա տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ ու կաթուցիչ։ 48-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նա ներկայացվել է տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։