Լրահոս
Քաղաքական
17:04
04.06.22
202

Ոստիկանները  երեկ տուժել են իրենց իսկ օգտագործած հատուկ միջոցների կիրառումից․ Հայկ Մամիջանյան

Img default alt hy

«Ոստիկանները  երեկ տուժել են իրենց իսկ օգտագործած հատուկ միջոցների կիրառումից, որոնք կիրառվել են ոչ պատշաճ, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ ժամկետանց են»,- ասուլիսում ասել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նա նաև հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն է երեկ հրաման տվել կիրառել հատուկ միջոցներ. «Փաշինյանը երեկ իր նյարդային դրսևորումների գագաթնակետին հասավ ու բացարձակ անհիմն հրաման տվեց կիրառել հատուկ միջոցներ»։

Մամիջանյանի խոսքով, մեկուկես տարի առաջ պատերազմ տեսած երկրում կիրառել հատուկ միջոց, լուսաձայնային նռակ, նաև բարոյականության հետ կապված խնդիր է, քանի որ ցուցարարների մեջ կան նաև պատերազմի մասնակիցներ։

«Այսպիսի ժողովուրդ չի լինում, ուղղակի չի լինում, այսպիսի ցուցարար չի լինում, որ կիրառվի լուսաձայնային նռնակ ու գրեթե ոչ մեկ տեղից չշարժվի։ Սա է ցուցիչը մեր ազգի, մեր ցուցարարների, մեր պայքարի ընկերների»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։