Լրահոս
Իրավական
18:45
30.05.22
249

Ոստիկանների բոլոր հանցագործությունները դրվագ առ դրվագ արձանագրվել են, համապատասխան զեկույցներով կներկայացվեն նաև միջազգային գործընկերներին. Թագուհի Թովմասյան

Img default alt hy

Ոստիկանությունը հարաբերական դադարից հետո այսօր էլ ավելի ագրեսիվ գործողությունների դիմեց, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ոստիկանական բոլոր հանցագործությունները ՀՀ քաղաքացիների, պատգամավորների, անչափահասների նկատմամբ դրվագ առ դրվագ արձանագրվել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից և, որպես հանցագործության մասին հաղորդում, շուտով կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազին։

Բոլոր վայրագությունների մասին համապատասխան զեկույցներով կտեղեկացվեն նաև մեր միջազգային գործընկերները»,- հայտարարել է Թագուհի Թովմասյանը: