Լրահոս
Մամուլի տեսություն
10:25
01.02.25
98

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

Մեղրին եղել է ու կա Հայաստանի կազմում, ոչ մեկին հանձնված չէ: Փոխարենը Արցախը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ու հետևանքով հայաթափված է և ադրբեջանական օկուպացիայի տակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն էլ՝ ադրբեջանական բանտում:

«Հրապարակ»

Գուցե զենքը դրել են ձեր գլխին, ստիպե՞լ, որ ցեղասպանության հետ կապված նման հայտարարություն անեք, գուցե դա խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանների՞ց է՝ հարցրել է լրագրողը Նիկոլ Փաշինյանին։ «Իմ գլխին ոչ ոք զենք չէր դրել եւ չէր կարող դնել... Խոսքը հետեւյալի մասին է՝ ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձեւերին։

«Ժողովուրդ»

Գլխավոր դատախազությունը Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարության մասով վարույթ չի հարուցել. կաշկանդվածություն ունի:

«Ժողովուրդ»

Հայաստանը դարձել է գնդակ Փաշինյանի ձեռքին, իսկ իշխանության «սրտի» անվտանգային կառույցները Հայաստանի անվտանգության հարցով տարակարծիք են։

«Հրապարակ»

ՔՊ-ականները տարակուսած են` մեկ շաբաթվա ընթացքում 2 հետքայլ՝ տրանսպորտի ուղեվարձի եւ հայտարարագրի հետ կապված, իրար հակասող հայտարարություններ ու ցայտնոտ: Սա մեկ բան է նշանակում, որ իշխանության տեղը նեղ է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ: