Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
06.02.26
111

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ամենամյա այց է կատարել Հայաստան, որին կհաջորդի հայտարարություն՝ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, կամ զեկույց։ Փաշինյանի արտաքին հովանավորները ծրագրել են հերթական անգամ նրան աջակցել` ընտրություններից առաջ պրոիշխանական հայտարարությամբ՝ բացահայտ աչք փակելով եւ թքած ունենալով Հայաստանում տիրող խայտառակ իրադարձությունների վրա: 

«Հրապարակ»

Օրեր առաջ ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել՝ հավանաբար, փոխնախագահ Վենսի այցը նախապատրաստելու։ Նրանց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մի ամբողջ հարկաբաժին են հատկացրել՝ տասնյակ սենյակներ, որտեղ կահույքից թողել են միայն սեղան-աթոռներ, մնացածը դուրս են բերել։

«Ժողովուրդ»

Փաշինյանն այնպես է իրավիճակը լարել, որ ոչ մի ՔՊ-ական պատկերացում չունի, թե իրեն հունիսի 7-ից հետո ինչ ապագա է սպասվում։

«Ժողովուրդ»
1 դատապարտյալի 1 օրվա սնունդը 1113 դրամ է կազմում, որի որակից դատապարտյալների և կալանավորների հարազատների մեծ մասը խիստ դժգոհ է։

«Հրապարակ»

Գագիկ Ծառուկյանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության համագործակցությունը գրեթե կայացած Է: Անգամ տեղեկություններ կան, որ ԱԵ համահիմնադիր Մանե Թանդիլյանն է լինելու ցուցակի առաջին կինը՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» միավորման մեջ, ըստ ամենայնի, կլինեն նաեւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներ։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ: