Լրահոս
Մամուլի տեսություն
10:34
07.12.24
154

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ն 2 շաբաթ առաջ վարչական դատարան է դիմել ու հրաժարվել Վանաձորում իր ներկայացրած հետընտրական հայցից, որի պատճառով արդեն 3 տարի ավագանին չի կարողանում համայնքապետ ընտրել։

«Հրապարակ»

Հայաստանը թափով սկսել է ամանորյա տոների նախապատրաստությունը, բայց մարդիկ, այնուամենայնիվ, ուրախ չեն՝ նրանք հազար ու մի հոգս ունեն։

«Փաստ»

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։

«Հրապարակ»

Նախօրեին Կապանում տեղի է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր՝ Հրանտ Դանիելյանի լուսանկարների ցուցահանդեսը, որին ներկա են եղել նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, որը ոչ վաղ անցյալում Դանիելյանի հակառակորդն էր և ընտրություններում իր մրցակցի հետ տևական ժամանակ շփումներ չուներ:

«Ժողովուրդ»

Դեկտեմբերի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության ՔԿ ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը ազատվեց պաշտոնից, և դրանով կատարվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի երազանքը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։