Լրահոս
Մամուլի տեսություն
10:08
07.11.25
186

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Իրավունք»

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մտերիմ շրջապատում սիրտը բացել է, թե Մեխակյանի չընտրվելը հավասար է իմ պաշտոնանկությանը.«մի բան արեք ախպերություն, սենց պադստավկա չեն անում»,-ասել է մտերիմներին։ 

«Իրավունք»

Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանը նեղ շրջապատում մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա, ապա չարախնդացել, թե՝ դե թող տեսնեն, որ Դիանայի հունարը ուրիշ էր, թե չէ Արգիշտի՛, մարզպե՛տ։ 

«Հրապարակ»

Շուրջ կես տարի է՝ Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է, եւ նորը չի ձեւավորվում։

«Հրապարակ»

Գլխավոր դատախազությունը 2 ամսում 3 քաղաքացիական հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի դեմ: 

«Հրապարակ»

Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են Նարեկ Կարապետյանի օրերս ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցից։ Անհանգստության բուն պատճառը այն է, որ աշխարհահռչակ ամերիկացի լրագրողի հետ հարցազրույցի համար իրականում որևէ գումար չի ծախսվել։  

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։