Լրահոս
Մամուլի տեսություն
09:40
11.10.22
99

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը:

«168 Ժամ»

Արցախն՝ Ադրբեջանի կազմում․ գաղտնազերծվել է Սպիտակ տանը Գրիգորյան-Սալիվան-Հաջիև հանդիպմանը բանակցված փաստաթուղթը:

«Հրապարակ»

Փաշինյանը փորձում է գլխատել Արցախի իշխանությունը:

«Փաստ»

Գերմանիայում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի մի քանի ներկայացուցիչներ նշել են, որ չեն պատրաստվում լռել, պահանջել են, որ դեսպանը ՀՀ քաղաքական ղեկավարությանը փոխանցի, թե Սփյուռքում դեմ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ առաջիկա սպասվող հնարավոր պայմանագրերի կնքման փաստին։

«Ժողովուրդ»

Ազատման դիմում գրեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ նշելով, որ ԲԴԽ-ն այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ: