Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
20.01.26
88

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Բանակի գնդերեցներին դավանափոխ անելու եւ Վեհափառ հայրապետի դեմ արշավանքին մաս դարձնելու ՊՆ ղեկավարության ջանքերը  արդյունք չեն տալիս:

«Ժողովուրդ»

Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին:

«Հրապարակ»

Ընտրություններին ընդառաջ, ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները, եւ հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան։

«Ժողովուրդ»

Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$:

«Հրապարակ»

Ստեփանավանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ իրեն վստահված գույքը հափշտակելու եւ խարդախության հոդվածներով։ Անուշ Իսպիրյանը Պապիկյանի հոր ընկերոջ դուստրն է, նշանակվել է հենց նրա հովանավորությամբ, չնայած բժշկական հաստատության կոլեկտիվը կտրականապես դեմ էր այդ նշանակմանը։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյան հետ: