Լրահոս
Մամուլի տեսություն
09:34
17.01.26
94

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը ձիով քայլ է արել՝ փորձելով կասեցնել Կարապետյանի օրեցօր աճող ռեյտինգը, եւ նման որոշումներով նախ իր համար է վարկանիշ շահում` որ մարդասեր է, ապա փորձում է կասկածի սերմեր ցանել, որ պայմանավորվածության են եկել գործարարի հետ, Նոր տարին անցավ, նորից հետ է ուղարկում բանտ։

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը  համախոհների միջոցով իր ուզած մարդկանց կտեղավորի ՔՊ ցուցակի անցողիկ հորիզոնականներում։ 

«Հրապարակ»

Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր առաջիկա ծրագրերը։ Մի քանի օրից շարժումն այնպիսի քայլերի փաթեթ է հրապարակելու, որի իրականացումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ կարող է առաջ բերել։ 

«Ժողովուրդ»

ԱԺ նախագահի՝ հանցանք կատարելու մեղքն ընդունած հարսին դատարանը ծանուցում է ուղարկել:

«Փաստ»

Մարշալ Բաղրամյան պողոտայի 25 հասցեում գործող «Շառլոտ կաբարե» գիշերային ակումբը գործում է բացահայտ և շարունակական խախտումներով։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Իշխանություն» լրատվականի գլխավոր խմբագիր, լրագրող Լիա Սարգսյանի հետ: