Լրահոս
Մամուլի տեսություն
10:04
30.01.25
139

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից կես քայլ «զադնի» դնելու որոշումը, պարզվում է, կայացվել է ՔՊ վարչության նախօրեի նիստում։

«Ժողովուրդ»

Փաշինյանի գլխավորությամբ քննարկել են ուղեվարձի հարցը եւ հասկացել, որ տրանսպորտային համակարգում ռեֆորմներ անելը հեշտ չի լինի, մարդիկ կբոյկոտեն:

«Հրապարակ»

Իշխանությունների օրակարգում հիմա էլ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցն է դրված։

«Ժողովուրդ»

Հակառուսական իր հայտարարությունների համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ փաստի առաջ է կանգնել:

«Հրապարակ»

Այսօր անհետ կորած զինծառայողների ծնողներն Ազգային ժողովում մասնակցելու են փակ քննարկման. Նրանց նստեցնելու են լրագրողների օթյակում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ: