Լրահոս
Մամուլի տեսություն
09:56
05.12.24
84

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից եւ խնդիր է դրել ոչնչացնել նրան, որ նրա օրինակը վարակիչ չդառնա մյուսների համար։

«Ժողովուրդ»

ՔՊ-ական պատգամավորներն անակնկալի էին եկել, որ Նիկոլ Փաշինյանը, այդպես ստորացնելով, խայտառակելով հեռացրեց Հովիկ Աղազարյանին, ԱԺ ամբիոնից էլ սպառնաց, որ ամեն ինչ արվելու է պատգամավորին մանդատից զրկելու համար:

«Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավորները երեկ ողջ օրը զբաղված են եղել սեփական հեռախոսային չաթերը ջնջելու գործով:

«Փաստ»

Հպարտանալու, գլուխ գովելու բան չի մնացել, Փաշինյանը նստել ու հաշվում է, թե որքան դիտում ունի, քանի «կիսում», քանի «հավանում»:

«Հրապարակ»

Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվելու են, այլ կանգնելու են գարաժներում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ: