Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
26.09.24
98

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Սրբազան պայքարի վերաակտիվացմանն ընդառաջ` ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել: Ոստիկաններին զգուշացրել են հոկտեմբերին մոռանալ արձակուրդ գնալու մասին, ասվել է, որ աշխատելու են 24/7 ռեժիմով:

«Ժողովուրդ»

Փաշինյանը 2031 թ-ի ընտրությունների մասին է մտածում. վստահ է` 2026 թ-ին իշխանության են մնալու:

«Հրապարակ»

Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակին:

«Փաստ»

Դպրոցներում քաոս է. վերապատրաստման ժամանակ ուսուցիչներին ասել են, որ չի խրախուսվում դասարանում աշակերտներին դիմել՝ սեռային պատկանելությունը նշելով: Այսինքն՝ չի կարելի, օրինակ՝ ասել. «Տղա՛ ջան, եկ գրատախտակի մոտ», «աղջիկ ջան, դասդ սովորե՞լ ես» և այլն:

«Ժողովուրդ»

Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության նախաձեռնությունը Արփի Դավոյանինն է` Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ: