Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
20.09.24
89

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Կառավարությունը երեկ չզեկուցվող նախագիծ ընդունեց, որով պետական
պահպանության ծառայության պետն ու տեղակալները, որոնց պաշտոնը
զինվորական ծառայության պաշտոն չէ, իրավունք կունենան ֆիզիկական ուժ,
հատուկ միջոցներ, զենք կրել, պահել եւ կիրառել։

«Ժողովուրդ»

ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հրահանգին՝ մասնակցե՞ն Մայր
տաճարի Վերաօծմանը, թե՞ ոչ:

«Հրապարակ»

Իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը ռուսահպատակ Սամվել Կարապետյանից`
«Տաշիր գրուպից» խլելու հարցը։

«Ժողովուրդ»

Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում՝ նախարարի
ընտանիքին պատկանող «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը:

«Հրապարակ»

Հայաստանի արեւմտամետները վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը եւ կմնա իրենց հետ դաշինք կազմելու հույսին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: