Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
09.02.23
72

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

Արարատ Միրզոյանը Եվրոպայում քանիցս իր խոսքում շեշտել է ՌԴ-ի «կրավորական կեցվածքն ու ոչ դաշնակցային գործելաոճը։

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են:

«Ժողովուրդ»

ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է համոզվելու, որ մենք չենք պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա, և ավելին՝ հսկելու ռուսական զորքերի տեղաշարժը:

«Ժողովուրդ»

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դիմել է քաղաքական իշխանությանը՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու ու նրա նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով:

«Հրապարակ»

ՄԻՊ-ի նոր ԺՊ է նշանակվել Հրանտ Ջիլավյանը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: