Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
08.02.23
75

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»
ՀՀ գլխավոր դատախազն ասել է, որ Սեյրան Օհանյանի օրոք վաճառված ՊՆ տարածքը գործող զորամաս չի եղել, և ավելին՝ պիտանի զորամաս չի եղել, սակայն սա էլ չի խանգարել, որ Օհանյանի հարցով Վարդապետյանը ԱԺ մտնի:

«Հրապարակ»
Իշխանությունը Սեյրան Օհանյանի գործով ցանկանում է շեղել հանրային ուշադրությունն իրենց ձախողումներից, մեր բանակի այսօրվա խայտառակ վիճակից:

«Հրապարակ»
Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է՝ Արցախի ներքաղաքական խնդիրները քննարկելու և ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը գտնելու համար։

«Ժողովուրդ»
ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում:

«Հրապարակ»
Ազգային անվտանգության աշխատակիցները, մասնավորապես՝ սահմանապահ զորքերի, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումների ծառայողները ստիպված կլինեն ատեստացիա անցնել, որպեսզի նրանց աշխատավարձերի վրա հավելավճարներ հաշվարկվեն:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ: