Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
26.05.22
148

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»
Միրզոյանը կտրուկ հրահանգել է՝ վայրկյան առաջ մաքրել ԱԳՆ շենքն Արցախի դրոշներից:

«Փաստ»
«Միասնական հայրենիք» կուսակցությունան որոշ անդամներ ցանկանում են ՀՀ իշխանությունների դեմ արտահայտվել և իրենց իրական կարծիքը հայտնել, սակայն Սամվել Բաբայանն ամեն կերպ կանխում է:

«Հրապարակ»
Ալիևը ստիպված է լինելու բանակցել Արցախի իշխանությունների հետ:

«Հրապարակ»
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մայիսի 24-ին հերթական այցով եղել է Սյունիքում՝ ճանապարհների ապաշրջափակման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ավելի ճիշտ՝ գործընթացն արագացնելու միտումով:

«168 Ժամ»
Հայաստանում հիմա կատարվում են հայրենավաճառության հազարավոր գործարքներ, որոնց շահառուները պետական ու այլ համակարգերի աշխատակիցներն են, վճարողը՝ Նիկոլ Փաշինյանը, որն էլ իր հերթին՝ որևէ մայրաքաղաքում ստորագրել կամ ստորագրելու է «մեծ գործարքը»՝ բնականաբար, ոչ թե գրոշների, այլ միայն իրեն հայտնի վճարաչափի դիմաց:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ: