Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
25.05.22
143

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»
Միրզոյանը հրահանգել է՝ որքան հնարավոր է, շատ ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ճանապարհ բացել, որ ինքը  գա՝ անարգել մտնի շենք։ Այն էլ ոստիկաններն Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատակիցներին զեկուցել են, որ տարբերակ չկա՝ չեն կարողանում բացել, լավ կլինի՝ հետ գնա նախարարը։

«Ժողովուրդ»
2020 թ-ին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%:

«Հրապարակ»
Բրյուսելից ընդամենը 2 օր անց՝ մայիսի 24-ին, հապճեպ կազմակերպվեց հանձնաժողովների նախագահների հանդիպումը սահմանին:

«Հրապարակ»
Բերետավորների կուրացիան, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ՊՊԾ պետն է ստանձնել:

«Ժողովուրդ»
Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրենով անել նաև Հայաստանի համայնքների միությունը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԵՊՀ դասախոս, «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ: