Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
30.05.25
104

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Առաջին հանրապետության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաեւ ՔՊ-ական շերտերում։

«Իրավունք»

ՔՊ-ի ակտիվը լրջորեն նախապատրաստվում է շեֆի տարեդարձին։ ՔՊ-ական կանայք ասում են, որ այս ամսվա աշխատավարձի հալալ կեսը նվերի համար են նախատեսել։

«Ժողովուրդ»

Երեկ ԱԺ-ում փակ հանդիպմանը ՔՊ-ականները  «հարձակվել» են Սուրեն Պապիկյանի ու Հայկ Սարգսյանի վրա՝ պահանջելով չեղարկել բանակից փողով ազատվելու նախագիծը, քանի որ այն իրականում խտրական վերաբերմունք է պարունակում հանրության աղքատ խավի համար:


«Հրապարակ»

ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ վերնախավից՝ մայիսի 9-ին Եռաբլուրում արած հայտարարության համար։

Oրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ: