Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
17.05.23
100

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Արայիկ Հարությունյանը հնարավոր է կոնսուլտացիաներ սկսի թե՛ Ս. Բաբայանի, թե՛ Ռ. Վարդանյանի շուրջ համախմբվածների և նրանց ներկայացրած ծրագրերի շուրջ:

«Ժողովուրդ»
ՔՊ կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է Հանրապետության փողոց՝ ՀՅԴ-ին և ՀՀԿ-ին հարևան:

«Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք թմրամոլությունը կտրուկ աճել է:

«Ժողովուրդ»
ՔՊ-ակաները իրենց ազգականներին և բարեկամներին «լցնում են» պետական համակարգ:

«Հրապարակ»
2023 թ. առաջին 3 ամիսներին, ըստ ՊԵԿ տվյալների, խաղատներում կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ, «Կամավորական շարժում» ՀԿ վարչության անդամ Ժիրայր Բեոջեքյանի հետ: