Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
21.01.22
139

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

Img default alt hy

«Ժողովուրդ»
ՌԴ դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Հրապարակ»
Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավար կազմի հետ եւ հայտարարել, որ մտադիր է կառավարությունը համալրել ոչ իշխանական ներկայացուցիչներով։

«Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի արած կամ հեղափոխական ամբիոն բարձրացած քննիչները բարձր պաշտոններ են ստանում:

«Հրապարակ»
Վարչապետը հպարտությամբ նշում է, որ ամբողջ կյանքում ուսուցիչ աշխատած մարդն այսօր աշխատում է պարեկային ոստիկան: Տարօրինակ է, որ այս փաստն ուրախացնում է վարչապետին, քանի որ թե՛ ուսուցիչը եւ թե՛ ոստիկանը ոչ թե «գործ» է (ժամանակավոր զբաղմունք), այլ մասնագիտական աշխատանք, որը պահանջում է մասնագիտական որակներ, գիտելիքներ եւ փորձ:

«Ժողովուրդ»
ՔՊ-ական պատգամավորները երեկ ԱԺ-ում նշել են Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ: