Լրահոս
Հասարակական
14:05
25.04.23
227

Որտեղ Արտյոմն էր, այնտեղ ծիծաղ կար. Շենիկում վերջին հրաժեշտն են տալիս զոհված զինծառայողին․ Sputnik Արմենիա

Img default alt hy

Այսօր Արմավիրի մարզի Շենիկ գյուղում մեծ ու փոքր հավաքվել են ապրիլին 23-ին Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Պողոսյանին վերջին հրաժեշտը տալու։

Շենիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժենյա Վարդանյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Արտյոմի զորացրվելուն շուրջ 2 ամիս էր մնացել:

Արտյոմը երեխաներից մեծն էր` իրենից փոքր քույր և եղբայր ունի։ Քույրը 3–րդ դասարանում է սովորում, եղբայրը ` 12–րդ։ Արտյմի հարը մեխանիզատոր է, տրակտոր է քշում, աշխատում է դաշտում աշխատում, մայրը տնային տնտեսուհի է:

Նրա խոսքով` Արտյոմն ընկերների ուրախությունն էր, որտեղ նա էր, այնտեղ ծիծաղ կար։ Բոլորին հավաքում էր իր կողքը։

«Իր մասին տեսաձայնագրված հիշողությունները դարձան պատմություն։ Նրա դասընկերներն ու ընկերները մեկ մարդու պես հավաքվել են Արտյոմին վերջին հրաժեշտ տալու։ Բոլորը անասելի ցավ են ապրում», - ասում է դպրոցի տնօրենը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։