Լրահոս
Միջազգային
14:32
30.01.22
2 036

Որտե՞ղ էր, գրողը տանի, ԱՄՆ-ն, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա․ ամերիկացի հաղորդավար

Հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավարուհի եւ քաղաքական մեկնաբան Անա Կասպարյանի թարմ գրառումներից մեկն իսկական իրարանցում է առաջացրել սոցցանցերի թոււրքական սեգմենտում, գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Կասպարյանը, մասնավորապես, գրել է.

«Որտե՞ղ էր, գրողը տանի, ԱՄՆ-ն, երբ Ադրբեջանը պատրաստվել է հարձակվել Հայաստանի վրա: Ոչ մի ձայն նույն կոնգրեսականներից, որոնք շտապել են նոր անխոհեմ պատերազմի: Զարմանալի է՝ որքան շատ մարդ է կարծում, որ ԱՄՆ-ն հոգ է տանում սուվերեն պետությունների պաշտպանության մասին»:

Թվիթի մեկնաբանությունները սոցցանցերի թուրքական եւ ադրբեջանական սեգմենտի օգտատերերը փորձել են առարկել հեռուստահաղորդավարուհուն, իբրև, ԱՄՆ-ն ավելի վաղ պետք է օգներ Ադրբեջանին «ազատել օկուպացված հողերը»:

Դրան Կասպարյանը շատ ավելի կոշտ է արտահայտվել:

«Այդ հողն ապօրինի կերպով փոխանցվել է Ադրբեջանին Ստալինի կողմից: Այդ հողում բնակչության ճնշող մեծամասնությունն էթնիկ հայեր են: Սակայն թյուրքական ցեղերը գիտեն ինչ-որ բան հողերը գրավելու եւ մարդկանց սպանությունների մասին»,-գրել է նա:

Հեռուստահաղորդավարուհու մեկնաբանությունը հրապարակվել է Vaziyet թուրքական լրատվական հարթակում ռեթվիթի միջոցով:

Թուրք օգտատերերը նույն պահին փորձել են պարզել Անա Կասպարյանի հետ հաղորդումը վարող ամերիկացի թղթակից, քաղաքական մեկնաբան եւ ակտիվիստ Ջենք Ույգուրի դիրքորոշումը:

Կասպարյանը Ույգուրի հետ միասին վարում է շատ սիրված լիբերալ-առաջադեմ The Young Turks («Երիտթուրքեր») ծրագիրը սոցիալական եւ քաղաքական թեմաներով

Օգտատերերից ինչ-որ մեկը պահանջել է բացատրություններ Ջենք Ույգուրից. 

«Այդ ո՞ր օրվանից «Երիտթուրքերը» պաշտպանում են Հայաստանի շահերը»: