Լրահոս
Քաղաքական
23:00
05.02.26
858

Որտե՞ղ եք տեսել արշավ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ Ալեն Սիմոնյան

Img default alt hy

Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ որևէ արշավ չկա։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին։

«Իսկ դո՞ւք որտե՞ղ եք տեսել արշավ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Եթե նման արշավ եք տեսել, ես կմիանամ Ձեզ, մենք միասին կհեռացնենք այն մարդկանց, որոնք արշավ են իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ»,- ասել է Սիմոնյանը։