Լրահոս
Իրավական
17:37
17.05.23
299

«Որդիների կանչ» ՀԿ անդամ ծնողներին ձերբակալել և տարել են Շենգավիթի քննչական․ Ռուբեն Մելիքյան

Img default alt hy

Իրավապաշտպան Ռուբեն ՄԵլիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ձերբակալված ծնողներին տարել են Շենգավիթի քննչական։ Գնում եմ այնտեղ»։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ՄԵլիքյանը տեղեկացրել է, որ ծնողներին տարել են «Որդիների կանչ» ՀԿ շենքի մոտից։

«Կարմիր բերետավորների և քաղաքացիական հագուստով ոստիկանների մեծ խումբ էր կանգնած։ Ձերբակալել են Աշոտ Փաշինյանի առևանգման կասկածով։ Շատ կասկածելի գնահատական է։ Այդպես չեն առևանգում»,-ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ն այսօր լուր էր հրապարակել, որ իր տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել: