Լրահոս
Քաղաքական
22:30
24.10.22
188

«Որդիներդ զոհվում են, դու մեդալ ես կպցնում քո դոշին». «Հայաստան» խմբակցությունը՝ Տավուշում

Ադրբեջանը մոտ 50 հայկական դիրք է գրավել սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ, Տավուշի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հիշեցրել, որ դրանից հետո իշխանությունը ինքն իրեն պարգևավճարներ է բաժանել:

Սահմանամերձ Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր, Բերդ համայնքներում ընդդիմադիր պատգամավորները խոսել են անվտանգային խնդիրների մասին: