Լրահոս
Հասարակական
14:14
25.10.22
120

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 24-ից 25-ը

Img default alt hy

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, բնակարանային գողության՝ 4, խարդախության՝ 3, հոգեկան ներգործության՝ 2, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի կերպով ողորկափող հրազեն, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու և ագրեսիայի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: