Լրահոս
Հասարակական
10:15
05.06.22
281

Opel-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել քարե պարսպի տակ. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել,  որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի կամրջից դեպի Արտաշատ քաղաքի սկզբնամասի  Երևանյան փողոցում գլխիվայր ավտոմեքենա կա: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, տապալել երթևեկությունը կարգավորող  ցուցանակները և գլխիվայր շրջվելով հայնտվել շինության քարե պարսպի տակ:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: 

Ոստկսնությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: