Լրահոս
Հայաստան
11:34
19.01.22
131

Օմիկրոն շտամի ախտանշաններն են

Կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ, գոտկատեղի ցավ: Առողջապահության նախարարությունը ներկայացրել է «Օմիկրոն» շտամի ախտանշանները: Ըստ հետազոտության արդյունքների՝ «Օմիկրոնը» ավելի թեթև ախտանշաններ ունի, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: 

Ախտահարվում են վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը, առավել հազվադեպ է առաջանում թոքերի ախտահարում։

Ըստ նախարարության՝ «Օմիկրոնից» պաշտպանվելու լավագույն ձևը հակաքովիդ պատվաստանյութի 3-րդ՝ բուստեր, դեղաչափն է: