Լրահոս
Հասարակական
10:28
24.05.22
512

Ողբերգական դեպք՝ Երևանում. մայրն ահազանգել է, որ դուստրն իրեն պատշգամբից ցած է նետել

Img default alt hy

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի բնակիչ՝ 51-ամյա Քրիստինե Պ-ն էր, ով, ըստ վերջինիս մոր հայտարարության, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան պատշգամբից ցած նետվելով։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ ավագ քննիչ Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։